Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Դիմակներ` գեղեցիկ մաշկ ունենալու համար

Դիմակներ` գեղեցիկ մաշկ ունենալու համար

Գեղեցիկ մաշկ ունենալու ամենաարդյունավետ մեթոդը դիմակներ պատրաստելն է: Ներկայացնենք մի քանիսը; Որպեսզի դիմակները ավելի լավ ազդեցություն ունենան, անհրաժեշտ է դեմքը պահել գոլորշու վրա:

 

Գոլորշու միջոցով արյան շրջանառությունն արագանում է, դիմակների ազդեցությունը` մեծանում: Դեմքը կարելի է պահել տաք ջրի դիմաց: Հիշեցնենք, որ դիմակները չի կարելի պահել սառնարանի մեջ:

Թխված խնձորով դիմակ
Դնել խնձորը միկրոալիքային վառարանի մեջ, հանել, կեղևազրկել և պատառաքաղով մանրացնել այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Ապա անհրաժեշտ է ավելացնել ձվի հարած սպիտակուց: Դիմակը պահել 15-20 րոպե, լվանալ գոլ և սառը ջրով:

Ձվի սպիտակուցով դիմակ
Զգուշորեն ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից, լավ հարել, վրան ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը քսել դեմքին: 10-15 րոպե հետո դեմքը լվանալ:

Գազարի դիմակ
Գազարը մանրացնել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված, քսել դեմքին, 25 րոպե անց լվանալ դեմքը և քսել խոնավեցնող քսուկ:

Կեֆիրով և կաթնաշոռով դիմակ
Դիմակի համար անհրաժեշտ է մեկ ճաշի գդալ 1% յուղայնությամբ կեֆիր և 3 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռ: Հարել զանգվածը և դեմքին թողնել 15 րոպե:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. subscribe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

25.06.2013

Հարգելի Գայանե, բարև Ձեզ, եթե Դուք օգտվում եք Internet Explorer բրաուզերից, խնդիրներ կլինեն, քանի որ կայքը հարամրեցված է Mozilla Firefox բրաուզերին։

 

 

 

Gayane

25.06.2013

Barev Dzez, verčers dzer eji grvac njutery hnaravor či kardal. Či bacvum, inčpes el mtnes ej, mijevnujnn e či bacvum. Šat em xndrum, uxxeq dzer ejy, votpeszi karoxananq ogtvel dzer informaciajic. ŠNORHAKALUTJUN.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ